Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Բորուսիան»` մեկ քառորդում

«Բորուսիան»` մեկ քառորդում
06.12.2013 | 12:40

Գերմանիայի գավաթի խաղարկությունում մրցակցի հարկի տակ Դորտմունդի «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթել է «Սաարբրյուկենին» ու դուրս եկել մեկ քառորդ եզրափակիչ: Խաղասկզբից հանդես եկած Համլետ Մխիթարյանը փոխարինվել է հանդիպման յոթանասունհինգերորդ րոպեին: Գավաթային հանդիպումներից նշենք նաև «Բավարիայի» 2։0 հաշվով հաղթանակը «Աուգսբուրգի» նկատմամբ: Մեկ քառորդում են նաև «Բայերը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», «Հոֆենհայմը», «Վոլֆսբուրգը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ